2025-ին տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտում ծախսվել է 102,7 մլրդ դրամ. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է ոլորտային ծրագրերը
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության ոլորտային հատկացումներն ու ծրագրերը:

ՀՀ Ազգային ժողով տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվել են 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները:
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության ոլորտային հատկացումներն ու ծրագրերը:
2025 թվականին պետական բյուջեից ՀՀ ՏԿԵՆ–ը հատկացվել է 343,8 մլրդ դրամ՝ 21 ծրագրի շրջանակում իրականացվող 135 միջոցառման համար: Այդ գումարից 318,1 մլրդ դրամն ուղղվել է ծախսային ծրագրերին, իսկ 25 մլրդ դրամը ներառվել է դեֆիցիտի ֆինանսավորման ծրագրերում, հայտնում է ԱԺ կայքը:
Արդյունքում՝ նախարարության ծախսային ծրագրերի կատարողականը ճշգրտված բյուջեի համեմատ կազմել է 92,3 տոկոս, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի համեմատ՝ 101,8 տոկոս:
Հաշվետու տարում նախարարությունը փաստացի ծախսել է 27,3 մլրդ դրամով կամ 9,4 տոկոսային կետով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (2024 թվականին):
Տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտում ծախսվել է 102,7 մլրդ դրամ, ինչը կազմում է նախարարության ընդհանուր ծախսերի 32,3 տոկոսը. այդ գումարի շրջանակում իրականացվել է 3 ծրագիր՝ 25 միջոցառմամբ:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։