2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան
Ըստ վարչապետի՝ 2025-ին կայացվել են այնպիսի որոշումներ, որոնք կանխորոշելու են Հայաստանի զարգացման հետագա ընթացքը։

Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրի ժողովրդագրական պատկերին՝ հայտարարելով, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել է արտագաղթի դադար և մեկնարկել է ներգաղթի գործընթացը։
Կառավարության ղեկավարի ձևակերպմամբ՝ 2025 թվականը սովորական վիճակում գտնվող առաջին տարին է, երբ երկրում գրանցվել է ՀՀ քաղաքացիների դրական միգրացիոն հաշվեկշիռ։
Վարչապետի հայտարարության առանցքային թեզերն ու թվերը.
-
Ներգաղթի ցուցանիշը. 2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8,860-ով գերազանցել է ՀՀ-ից մեկնածների թվին։
-
Տարվա կարգավիճակը. Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս արդյունքը միանշանակ ու աներկբա պատմական է դարձնում 2025 թվականը ՀՀ-ի կյանքում։
Ըստ վարչապետի՝ 2025-ին կայացվել են այնպիսի որոշումներ, որոնք կանխորոշելու են Հայաստանի զարգացման հետագա ընթացքը։
«Առաջին հերթին դա կապված է խաղաղության հաստատման ու հարակից պրոցեսների հետ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։