2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել
Հայտնում են ՊԵԿ-ից

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով՝ այս տարվա հուլիսի 1-ից հնարավորություն է տրվել 2022–2025 թվականների ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն (Հայտարարություն) չներկայացրած հարկ վճարողներին այդ տարիների համար հաշվառվելու որպես ԱԱՀ վճարող և կատարելու ԱԱՀ-ի հաշվանցումներ:
Այդ նպատակով հարկ վճարողը մինչև 2026թ. դեկտեմբերի 21-ը ներառյալ` հարկային մարմին է ներկայացնում համապատասխան դիմում։ Դիմումի ձևը սահմանված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2026թ. հունիսի 15-ի N665-Լ հրամանով: Դիմումը հարկային մարմին կարող է ներկայացվել ինչպես թղթային կրիչով, այնպես էլ էլեկտրոնային փոստի կամ «e-request» հարթակի միջոցով:
Ներկայացված դիմումում նշված հարկային տարվա համար հարկ վճարողը մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պետք է ներկայացնի Հայտարարություն։ Հայտարարության հիման վրա հարկ վճարողը հարկային մարմնում կհաշվառվի ԱԱՀ վճարող և կկատարի ԱԱՀ-ի հաշվանցումներ՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: