2018-2025 թվականներին Հայաստանի իրական ՀՆԱ-ն աճել է 53 տոկոսով
2026 թվականի պետական բյուջեում Հայաստանի տնտեսության աճը նախատեսված է 5,4% չափով:
Հայաստանի իշխանությունները պլանավորում են առաջիկա տարիներին ՀՆԱ–ի միջին տարեկան աճն ապահովել առնվազն 6%, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին վարչապետը խոսել է, երբ ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«2021-2026 թվականների ծրագրում մենք խոստացել էինք տարեկան միջինը 7% տնտեսական աճ, և մենք այդ ցուցանիշն ապահովել ենք ավելի քան 7%․ 7․6% միջինում տնտեսական աճ ենք ապահովել։ Առաջիկա տարիներին մենք պլանավորում ենք առնվազն միջինում 6% աճ», - ասել է Փաշինյանը։
Անդրադարձ կատարելով 2018-2025 թվականներին,Փաշինյանը նշել է, որ այդ ժամանակահատվածում Հայաստանի իրական ՀՆԱ-ն աճել է 53 տոկոսով։
2026 թվականի պետական բյուջեում Հայաստանի տնտեսության աճը նախատեսված է 5,4% չափով:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։