16 տարին լրացած անձինք պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ
Նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում:

«Անձը հաստատող փաստաթղթի մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը միտված է ՀՀ-ում կենսաչափական նոր համակարգի ներդրման ուղղությամբ պատշաճ իրավական ընթացակարգեր երաշխավորելուն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
«Կարևոր է այն հանգամանքը, որ մենք համակարգը ներդնում ենք պետություն-մասնավոր գործընկերություն համագործակցության շրջանակում»,- ընդգծել է զեկուցողը: Նրա խոսքով փոփոխությունները նաեւ միտված են մեր երկրին մոտեցնելու Եվրոպական միության հետ վիզաների ազատականացմանը:
Ներկայացնելով հիմնական փոփոխությունները՝ նախարարը տեղեկացրել է, որ նախաձեռնությամբ 16 տարին լրացած անձանց համար նախատեսվում է նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր:
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ 6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչեւ 6 տարեկան անձանց համար ծննդյան վկայականը կդիտարկվի որպես անձը հաստատող փաստաթուղթ:
Ներկայումս նույնականացման քարտը տրամադրվում է միայն 16 տարին լրացած անձանց: Նախարարը փաստել է, որ ներկայացված օրենքի տրամաբանությանը համաձայն՝ բոլոր ճամփորդական փաստաթղթերը համապատասխանելու են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտին:
Փաթեթով ամրագրվել է, որ օտարերկրացիների համար նախատեսվող բոլոր փաստաթղթերը պետք է պարունակեն կենսաչափական տվյալներ:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվելև ընդունվել է Ազգային ժողովի արտահերթ նիստում:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: