Սևանա լճի հատակի հնագիտական շերտերը կպաշտպանվեն. Հայաստանը միանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային
Ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ Սևանա լճում և ՀՀ մի շարք այլ ջրային ավազաններում առկա են կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտեր:

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս նախագիծը լայն հնարավորություններ է ընձեռում անդրադառնալու մշակութային ժառանգության ևս մի կարևոր շերտի և միջազգային հարթակներում ներդնելու արդյունավետ գործիքակազմ։
Նախարարը հատկապես կարևորեց միջազգային համագործակցությունն ու մասնագիտական կարողությունների զարգացումը․
«Խնդրո առարկա կոնվենցիան ընդունվել է 2001 թվականին, ուժի մեջ մտել 2009-ին: Այս պահին ակնհայտ է, որ կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար, քանի որ դրա նպատակն է ապահովել և ամրապնդել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը՝ գիտական հետազոտությունների, տեղեկատվության փոխանակման, կրթության և մասնագիտական կարողությունների զարգացման միջոցով»,- նշեց նախարարը:
Ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ Սևանա լճում և ՀՀ մի շարք այլ ջրային ավազաններում առկա են կոնվենցիայով պաշտպանության ենթակա մշակութային շերտեր:
Այդ արժեքների ուսումնասիրության և իրավական կարգավորման հետ կապված հարցերը պահանջում են համապատասխան միջազգային չափանիշների կիրառում, ինչն էլ հնարավոր կլինի ապահովել այս փաստաթղթի վավերացումից հետո:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։