Սաուդյան Արաբիան չեղարկել է ապրիլին նախատեսված միջազգային տնտեսական հանդիպումը
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով չեղարկվել է Ջիդդայում ապրիլին նախատեսված տնտեսական հանդիպումը

ԴՈՀԱ, 24 մարտի - Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարությունը, Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ համաձայնեցմամբ, անորոշ ժամանակով հետաձգել է ապրիլի 22-23-ին Ջիդդայում նախատեսված համագործակցության և տնտեսական աճի հարցերին նվիրված միջազգային հանդիպումը։ Որոշումը պայմանավորված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ։ Այս մասին երեքշաբթի հաղորդել է Սաուդյան պետական SPA գործակալությունը՝ հղում անելով նախարարության հայտարարությանը, հայտնում է "РИА Новости"-ն։
Հունվարին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանը Դավոսի համաժողովում հայտարարել էր, որ թագավորությունը մտադիր է ապրիլին Ջիդդայում կազմակերպել միջազգային տնտեսական հանդիպում։
Գերատեսչությունից նշել են, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը, նախարարության հետ համակարգմամբ, հայտարարել է ապրիլի 22-23-ին Ջիդդայում նախատեսված հանդիպման հետաձգման մասին։
Նախարարությունը պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է ֆորումի կազմակերպիչների խնդրանքով՝ տարածաշրջանում ընթացիկ զարգացումների ֆոնին, որպեսզի միջոցառումն անցկացվի առավել նպաստավոր ժամանակահատվածում և ապահովվի ակնկալվող արդյունքը։ Նոր ժամկետի մասին կազմակերպիչները կհայտարարեն ավելի ուշ։
Կարդացեք նաև
Բիզնես9 սեպտեմբերի 2026
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է իր առաջին նիստը։
Բիզնես29 օգոստոսի 2026
Արարատ Միրզոյան․ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը թևակոխում է նոր փուլ
Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է դեսպանների և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին:
Բիզնես26 օգոստոսի 2026
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող հինգաստղանի Biltmore հյուրանոցը գնել է հայ գործարար Կարեն Սաֆարյանը
Հինգաստղանի «Բիլթմոր Թբիլիսի» հյուրանոցը, որը համարվում է Թբիլիսիի ամենախորհրդանշական շենքերից մեկը, հոլդինգի համար ներկայացնում է զբոսաշրջության ոլորտում ռազմավարական ներդրում: