«Ռոսսելխոզնադզոր»–ը սահմանափակում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը
«Ռոսսելխոզնադզոր»–ը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ պատճառաբանելով ԵԱՏՄ-ի համար կարանտինային վնասատուների հայտնաբերման դեպքերի աճը։

Ռուսաստանի սննդի անվտանգության վերահսկող ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնում է ,որ 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և Հայաստանից արտահանվող ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ավարտը։
«Ռոսսելխոզնադզոր»-ը նշել է նաև, որ չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված երաշխիքներին՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների հայտնաբերումը շարունակվում է։
96,2 միլիոն հատ ծաղկային արտադրանքի ներմուծման ընթացքում արձանագրվել է 135 դեպք։ Դա կազմում է 2025 թվականի ամբողջ ընթացքում արձանագրված դեպքերի ընդհանուր թվի 77 տոկոսը։
Կարդացեք նաև
22 մայիսի 2026
«Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծման և շրջանառության կասեցման վերաբերյալ Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել
«Ջերմուկ» հանքային ջրի շրջանառության հետ կապված իրավիճակը մնում է Ռոսպոտրեբնադզորի վերահսկողության տակ:
Բիզնես16 մայիսի 2026
Առողջապահության բարեփոխումները չպետք է իրականացվեն բուժաշխատողների եկամտի հաշվին. «Բարգավաճ Հայաստան»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում առողջապահության համակարգի բարելավմանն ու կայուն զարգացմանն ուղղված կարևոր դրույթներ կան:
Բիզնես15 մայիսի 2026
Հուլիսի 1-ից ռումինական DAN AIR ավիաընկերությունը ուղիղ չվերթներ կգործարկի Բուխարեստից Երևան
Ընկերությունն ընդլայնում է երթուղային ցանցը: