Կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
Նշված վայրում հայտնաբերվել են որսորդական ողորկափող և ինքնաշեն հրացաններ, տարբեր տրամաչափի 227 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփեր, հայտնում են ոստիկանությունից։

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ջերմուկ տանող ճանապարհի հարակից աղբյուրի մոտ, հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Նշված վայրում հայտնաբերվել են որսորդական ողորկափող և ինքնաշեն հրացաններ, տարբեր տրամաչափի 227 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփեր, հայտնում են ոստիկանությունից։
«Ոստիկանություն զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ ապօրինի պահվող զենք-զինամթերք էր թողել Արմավիրի մարզի Շահումյան գյուղում գտնվող մատուռի մոտ։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-103» և «ՏՕԶ» տեսակի երկու ինքնաձիգ, կարճեցված փողով հրացան, ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ և նռնակի պայթուցիչ, սվին-դանակ, 81 փամփուշտ և այլ պարագաներ։
Կամավոր հանձնման հաջորդ դեպքը գրանցվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնում։ Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ագարակ-Կարճևան ճանապարհի հարակից էլեկտրասյան մոտ։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 341 փամփուշտ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Բիզնես6 հոկտեմբերի 2026
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ին, որն առաջին անգամ է անցկացվում Երևանում
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փորձը ցույց է տալիս՝ կառավարական կամ այլ պաշտոնական պարտականությունների որոշակի շրջանակով չկաշկանդված մարդիկ ավելի լավ են տեսնում հնարավորությունները և հեռանկարները։
Բիզնես9 սեպտեմբերի 2026
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է իր առաջին նիստը։
Բիզնես29 օգոստոսի 2026
Արարատ Միրզոյան․ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը թևակոխում է նոր փուլ
Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է դեսպանների և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին: