Բիզնես
16 հուլիսի 2026 • 16:40
Քննարկվել են դեպի Վրաստան հայկական ապրանքների արտահանման հնարավորությունները
Հայկական կողմը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է ձևավորել արդյունավետ մասնագիտական հարթակ՝ համագործակցության ընդլայնման, առկա հնարավորությունների ներկայացման, ինչպես նաև նոր գործարար կապերի հաստատման համար։

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման հնարավորությունների, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և գործնական կապերի զարգացմանը։ Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը մասնակցեցին վրացական գրեթե բոլոր խոշոր մեծածախ առևտրային ցանցերի՝ «Ori nabiji», «Carrefour», «Agrohub», «Ambari», «Armenia», «Daily Group», «Goodwill», «Nikora», «Smart Retail», «Viva», «Zgapari» ընկերությունների վաճառքի և ներմուծման հարցերով ղեկավարները, Վրաստանի «Մանրածախ առևտրի ասոցիացիա»-ի գործադիր տնօրեն Սոփիո Քաշակաշվիլին։
Իր բացման խոսքում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն է ձևավորել արդյունավետ մասնագիտական հարթակ՝ համագործակցության ընդլայնման, առկա հնարավորությունների ներկայացման, ինչպես նաև նոր գործարար կապերի հաստատման համար։
Սահիկաշարի միջոցով ներկայացվեցին Հայաստանի արտահանող և արտադրող ընկերությունների առաջարկներ, արտահանման համար պատրաստ արտադրատեսակների ցանկ, ինչպես նաև հայկական լոգիստիկ ընկերությունների տվյալներ։
Կարդացեք նաև
Բիզնես28 հուլիսի 2026
Երևանում առաջին անգամ կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով
Հայաստան–Միցյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կմիավորի ավելի քան 800 մասնակցի, այդ թվում՝ 100-ից ավելի պատվիրակ Միացյալ Թագավորությունից։
Բիզնես27 հուլիսի 2026
«Ռոսսելխոզնադզոր»-ը Բելառուսի միջոցով ՌԴ 39 000 թարմ կտրված հայկական վարդեր ներմուծելու փորձ է կանխել
Ծաղիկների ներմուծման սահմանափակումները ուժի մեջ են մտնում այս տարվա մայիսի 22-ից
Բիզնես21 հուլիսի 2026
ՀԷՑ-ն ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին