Շաբաթ, մայիսի 30
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Բիզնես
22 մայիսի 2026 • 16:38

«Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծման և շրջանառության կասեցման վերաբերյալ Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել

«Ջերմուկ» հանքային ջրի շրջանառության հետ կապված իրավիճակը մնում է Ռոսպոտրեբնադզորի վերահսկողության տակ:

 «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծման և շրջանառության կասեցման վերաբերյալ Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել

Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական էջում տեղեկություն է տարածվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 22-ից Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել ՌԴ  տարածք սննդամթերքի ներմուծման և շրջանառության կասեցման վերաբերյալ՝ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջուր, արտադրող՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ։ 

«Նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը հանդիսանում է ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջների խախտում։ Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման և առողջության վատթարացման:« Ջերմուկ» հանքային ջրի շրջանառության հետ կապված իրավիճակը մնում է Ռոսպոտրեբնադզորի վերահսկողության տակ»,- գրված է Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական էջում։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև