Անակլիայի նավահանգստի նախագծի արժեքը նվազել է. Կոբախիձե
Վերջին մի քանի ամիսների ընթացքում տարբեր ուղղություններով իրականացվել է պետական ծախսերի լուրջ օպտիմալացում՝ գործող համաձայնագրերի շրջանակներում, և այլ համաձայնագրերի հետ մեկտեղ մենք վերանայել ենք նաև Անակլիայի խորջրյա նավահանգստի խորացման վերաբերյալ համաձայնագիրը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե վերանայել են Անակլիայի խորջրյա նավահանգստի խորացման վերաբերյալ համաձայնագիրը, որի սկզբնական արժեքը կազմել է 203.9 միլիոն դոլար, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում տարբեր ուղղություններով իրականացվել է պետական ծախսերի լուրջ օպտիմալացում՝ գործող համաձայնագրերի շրջանակներում, և այլ համաձայնագրերի հետ մեկտեղ մենք վերանայել ենք նաև Անակլիայի խորջրյա նավահանգստի խորացման վերաբերյալ համաձայնագիրը։ Մենք նաև վերանայել ենք վերահսկող ընկերության հետ համաձայնագիրը, որի արդյունքում նախագծի արժեքը կրճատվել է ավելի քան 25%-ով՝ 52.5 միլիոն դոլարով: Արդյունքում, առաջիկա օրերին Անակլիայում շինարարական գործընթացը ակտիվորեն կվերսկսվի՝ զգալիորեն կրճատված ծախսերով: Վրաստանի կառավարությունը ստանձնում է պատասխանատվություն՝ ապահովելու համար, որ բոլոր ենթակառուցվածքային նախագծերը իրականացվեն հնարավորինս արդյունավետ՝ նվազագույն բյուջետային ծախսերով: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել էկոնոմիկայի նախարարին և նրա թիմին, ովքեր այս դեպքում պետական բյուջեից խնայեցին 52.5 միլիոն դոլար», - նշել է Վրաստանի վարչապետը։
Կարդացեք նաև
Բիզնես9 սեպտեմբերի 2026
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին գումարել է իր առաջին նիստը։
Բիզնես29 օգոստոսի 2026
Արարատ Միրզոյան․ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը թևակոխում է նոր փուլ
Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է դեսպանների և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին:
Բիզնես26 օգոստոսի 2026
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող հինգաստղանի Biltmore հյուրանոցը գնել է հայ գործարար Կարեն Սաֆարյանը
Հինգաստղանի «Բիլթմոր Թբիլիսի» հյուրանոցը, որը համարվում է Թբիլիսիի ամենախորհրդանշական շենքերից մեկը, հոլդինգի համար ներկայացնում է զբոսաշրջության ոլորտում ռազմավարական ներդրում: